Մատա․ Ինձ երիտասարդ եմ զգում մարմնով ու հոգով - Champions.am
Ֆուտբոլ

Մատա․ Ինձ երիտասարդ եմ զգում մարմնով ու հոգով

Մանչեսթեր Յունայթեդ՝ Խուան Մատա
186Views

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան պատմել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին օգնելու մասին։

«Անկեղծ ասած, ինձ թվում է, որ ես երիտասարդ եմ մարմնով ու հոգով՝ չնայած խաղում եմ արդեն 12-13 տարի։

Ես փորձ ունեմ, որի շնորհիվ կարողանկում եմ առանձին պահերի ինձ ճիշտ դրսևորել, խորհուրդներ տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, մանավանդ դժվար ժամանակ։ Կարծում եմ՝ Սուլշերը դա գնահատում է։

Ես կարող եմ օգուտ տալ թիմին դաշտում, բայց նաև ուժերիս ողջ լարումով ուզում եմ օգնել երիտասարդներին։ Օրինակ, Բրունո Ֆերնանդեշին, Օդիոն Իգալոյին և ակադեմիայի երիտասարդներին», – նշել է Մատան UTD պոդկաստի շրջանակում։

Добавить комментарий