ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդը՝ կրճատել -
Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդը՝ կրճատել

ՈւԵՖԱ
121Views

ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբերը, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակում ազգային առաջնությունների և եվրագավաթների հետագա ընթացքի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար, դիտարկում են բավականին հետաքրքիր տարբերակ։

The Times-ը գրում է, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է ընթացիկ մրցաշրջանը ավարտել օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանի խաղերի քանակը կրճատել հատուկ ֆորմատով։ Սա արվում է, որպեսզի կորոնավիրուսը բացասաբար չազդի եվրոպական ֆուտբոլի վրա։

Հաջորդ տարի ամռանն են կայանալու այս տարի ամռանը նախատեսված երկու մեծ միջոցառումները՝ ֆուտբոլի Եվրապայի առաջնությունն ու Տոկիոյի Օլիմպիական խաղերը։

ՈՒԵՖԱ-ն նաև որոշակի փոփոխություններ է մտցնելու ֆինանսական fair play-ի հետ կապված։

Добавить комментарий