Սելտայի ֆուտբոլիստները պահանջել են պատժել թիմակիցներից մեկին, ով խախտել է կարանտինը -
Ֆուտբոլ

Սելտայի ֆուտբոլիստները պահանջել են պատժել թիմակիցներից մեկին, ով խախտել է կարանտինը

Սելտա
217Views

Իսպանական «Սելտայի» ֆուտբոլիստները պահանջել են, որպեսզի ակումբը պատժի թիմի հարձակվող Պիոնե Սիստոյին, որը խախտել է կարանտինը, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը Իսպանիայից Դանիա է գնացել՝ ճանապարհին անցկացնելով 27 ժամ։ Սիստոն մոտ 3000 կիլոմետր ճանապարհ է անցել, քանի որ Իսպանիայի և Դանիայի միջև ավիափոխադրումները ներկա պահին դադարեցված են կորոնավիրուսի պատճառով։

Սիստոն կարող է պատժվել կարանտինի կանոնները կոպտորեն խախտելու համար։

Իսպանիայի առաջնությունը դադարեցված է երկրում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։

Добавить комментарий