Տոտենհեմը թույլատրել է Սոնին ու Բերգվեյնին վերադառնալ հայրենիք -
Ֆուտբոլ

Տոտենհեմը թույլատրել է Սոնին ու Բերգվեյնին վերադառնալ հայրենիք

Սոն Հյոն Մին և Սթեվեն Բերգվեյն
168Views

Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպաններ Սոն Հյոն Մինը և Սթեվեն Բերգվեյնը լքել են Անգլիան։

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները ստացել են պաշտոնական թույլտվություն երկիրը լքելու համար։

Սոնը վերադարձել է Հարավային Կորեա, Բերգվեյնը՝ Նիդերլանդներ։ Վերջինս շուտով հայր է դառնալու։

Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ անհատական մարզումներ են իրականացնելու այս ընթացքում։

Добавить комментарий