Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է) -
TopԱյլ մարզաձևեր

Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է)

436Views

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին պահում է լարվածության մեջ: Գրեթե մոլորակի բոլոր երկրներում տարածվել է համաճարակը և այն էպիդեմիայից դարձել է պանդեմիա:

Այն իր շրջանակն է վերցրել նաև սպորտային աշխարհը և այսօրվա դրությամբ գրեթե փակ են մոլորակի բոլոր սպորտային միջոցառումները` բացառությամբ բելառուսական ֆուտբոլը:

Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը համարվում է Իտալիան և ամենաառաջինը Իտալիայում փակվեց ֆուտբոլն ամբողջությամբ:

Champions-ը շարունակում է հանրությանը ներկայացնել կորոնավիրուսով վարակված մարզիկներին:

Մարտի 31

Ծայրահեղ ծանր է գնահատվում Թուրքիայի հավաքականի նախկին լեգենդ Ռուշտու Ռեչբերը առողջական վիճակը: Covid 19-ը դրական է եղել:

Լեգենդար թենիսիստ Ջոն Մակինրոյի եղբայրը` Պատրիկ Մակինրոյը վարակվել է կորոնավիրուսով:

Ապրիլի 1

Կորոնավիրուսից ամբողջովին ապաքինվել են «Վալենսիայի» 10 ֆուտբոլիստներ, որոնց թվում են Մանգալյան, Գարայը և Գայան:

NBA-ի վեց բասկետբոլիստներ հաղթել են չարաբաստիկ վիրուսին, որոնց թվում են Կևին Դուրանտը, Դոնավան Միտչելը և Ռուդի Գոբերը:

«Օտտավա Սենատորս» հոկեյի ակումբի միանգամից 5 հոկեյիստներ վարակվել են կորոնավիրուսով:

Կորոնավիրուսը խլել է «Մարսելի» նախկին նախագահ Պապ Դիուֆի կյանքը: Դիուֆը 69 տարեկան էր:

Добавить комментарий