Կական նշել է կարիերայի վատագույն պահը -
Ֆուտբոլ

Կական նշել է կարիերայի վատագույն պահը

Միլան՝ Կակա
101Views

«Միլանի» և Բրազիլիայի հավաքական նախկին կիսապաշտպան Կական FIFA-ի ինստարգամյան էջում պատասխանել է երկրպագուների հարցերին և անդրադարձել իր կարիերայի լավագույն ու վատագույն պահերին: 

«Չեմ կարող նշել միայն մեկ լավագույն պահ: «Միլանում» ֆանտաստիկ տարիներ եմ անցկացրել: 

Իսկ ինչ վերաբերում է վատագույն պահին, բրազիլացին ասել է՝ «Ստամբուլ, 2005 թվական: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Կական: 

Հիշեցնենք, որ ՉԼ 2004/2005 մրցաշրջանի եզրափակչում «Միլանը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»: Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն 2-րդ կեսում մերսիսայդյան թիմը կարողացավ հետ բերել 3 գնդակի տարբերությունը:

Добавить комментарий