Հայներ. Բավարիայում աշխատավարձերի էական կրճատումներ կլինեն -
Ֆուտբոլ

Հայներ. Բավարիայում աշխատավարձերի էական կրճատումներ կլինեն

86Views

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները տեղեկացրել է, որ ակումբում աշխատավարձերի էական կրճատումներ են սպասվում, հաղորդում է Sport Bild-ը:

«Այս բարդ իրավիճակը մեզ ստիպեց գնալ կտրուկ քայլերի: «Բավարիան» միայն ակումբ չէ, այն միասնական ընտանիք է:

Մեր բոլոր աշխատակիցները համաձայնվել են հրաժարվել իրենց վարձատրությունների 20%-ից:

Սա մի փորձություն է, որը մենք միասնաբար կհաղթահարենք»,- ասել է Հայները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջնությունը դադարեցված է: Կորոնավիրուսով Գերմանիայում վարակվել է 84.800 մարդ:

Добавить комментарий