Հենդերսոնը բժիշկներին օգնության համար ֆոնդ է ստեղծել -
Ֆուտբոլ

Հենդերսոնը բժիշկներին օգնության համար ֆոնդ է ստեղծել

Լիվերպուլ՝ Ջորդան Հենդերսոն
152Views

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հիմնադրամ է ստեղծել ՝ աջակցելու Անգլիայի առողջապահության ծառայությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է The Times-ը:

Վերջին մի քանի օրերին «մերսիսայդցիների» ավագը կապ է հաստատել ԱՊԼ-ի այլ ակումբների ներկայացուցիչների հետ և նրանցից ստացել լիակատար աջակցություն: Սպասվում է, որ հիմնադրամի կազմում ներդրումներ կունենան Անգլիայի առաջնության բոլոր 20 թիմերի խաղացողները, իսկ գումարը կկազմի մի քանի միլիոն ֆունտ:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը կոչ էր անում Պրեմիեր լիգայի աստղերին ինքնակամ կրճատել աշխատավարձները՝ շարունակելու կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:

Добавить комментарий