Մեսսիի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել -
Ֆուտբոլ

Մեսսիի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

Լիոնել Մեսսի
212Views

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին պատկանող անձնական ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բելգիայում, տեղեկացնում է HLN-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել , որի պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքը: Այն պետք է վայրէջք կատարեր Տեներիֆեում:

Չի նշվում ՝ արդյո՞ք Մեսսիին եղել է ինքնաթիռում:

Հիշեցնենք, որ արգենտինացին երկու տարի առաջ էր գնել այն: Ինքնաթիռի արժեքը կազմում է 13 միլիոն եվրո:

Добавить комментарий