Պատմական Մարականա ստադիոնը վերածվում է հիվանդանոցի -
Ֆուտբոլ

Պատմական Մարականա ստադիոնը վերածվում է հիվանդանոցի

Մարականա ստադիոն
235Views

Պատմական Մարականա ստադիոնը վերածվում է հիվանդանոցի: Նոր բուժհաստատությունը կտեղավորի 1800 մահճակալ:

Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում երկրորդ քաղաքն է Կովիդ-19-ի մահացության դեպքերի թվով: Առաջին տեղում Սան Պաուլոն է: Մարականան վերջնական պատրաստ կլինի ապրիլի վերջին: Այն ընթացքում, երբ շինարարները շտապում են ավարտին հասցնել շինարարությունը, բրազիլացիները շարունակում են վազել, քայլել, մարզվել մարզադաշտի տարածքում՝ անտեսելով Ռիոյի քաղաքային կառավարության՝ տանը մնալու հորդորները: Մարականայից ոչ հեռու, դիմակավորված հազարավոր բրազիլացիներ հերթ են կանգնել և փորձում են աշխատանք գտնել: Մարդիկ բողոքում են, որ կառավարությունը նրանց ուշացած և չնչին օգնություն է ցուցաբերել, այն դեպքում, երբ նրանք 2 շաբաթ է չեն աշխատում:

Այս պահին Բրազիլիայում 8000 վարակված կա, մահացել է 299-ը: Մահացությունների թվով Բրազիլիան առաջինն է Լատինական ամերիկայում:

Добавить комментарий