Պիրլո. Բալոտելին պետք է Իտալիայի հավաքականին -
Ֆուտբոլ

Պիրլո. Բալոտելին պետք է Իտալիայի հավաքականին

Իտալիայի հավաքական
167Views

Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարծում է, որ «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական, տեղեկացնում է Football Italia-ն:

«Բալոտելին որոշեց խաղալ «Բրեշիայի» կազմում, ինչը նշանակում է, որ նա ցանկանում է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Սա ճիշտ ճանապարհ է:

Նա առաջարկներ ուներ Չինաստանից և ԱՄՆ-ից, բայց Մարիոն որորշեց ավելի մրցակցային առաջնությունում խաղալ:

Պետք է հասկանալ, որ ամեն ինչ նրա ձեռքերում է: Բալոտելիի նման հարձակվողը կարող է օգնել մեր ընտրանուն»,- հայտարարել է Պիրլոն:

Հիշեցնենք, որ Բալոտելին Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում ՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Добавить комментарий