Մահացել է Աթլետիկոյի, Ռեալի և Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը - Champions.am
Ֆուտբոլ

Մահացել է Աթլետիկոյի, Ռեալի և Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը

Ռադոմիր Անտիչ
110Views

Մահացել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը 71 տարեկան հասակում։

««Աթլետիկոյի» ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզչի՝ Ռադոմիր Անտիչի մահը։ Դուք միշտ ապրելու եք մեր սրտերում։ Հանգչե՛ք խաղաղությամբ»,-ասված է «Աթլետիկոյի» հաղորդագրության մեջ։

Սերբ մասնագետը 1995-96 թվականների մրցաշրջանում ոսկե դուբլ է արել Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Անտիչը տարբեր ժամանակներում մարզել է նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Добавить комментарий