Տոտենհեմը հայտարարել է, որ Սոնը անցնում է ծառայության բանակում -
Ֆուտբոլ

Տոտենհեմը հայտարարել է, որ Սոնը անցնում է ծառայության բանակում

Հյոն Սոն Մին
222Views

«Տոտենհեմը» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հյոն Սոն Մինը ծառայության է անցել Հարավային Կորեայի զինված ուժերում։

Հայտարարության մեջ ասված է, որ Սոնը մեկ ամիս կանցկացնի Հարավային Կորեայի զինված ուժերում։ Սոնը հայրենիք էր վերադարձել մարտի վերջին և հիմա գտնվում է կարանտինում։

Սոնը կվերադառնա Լոնդոն մայիսին, երբ ավարտվի իր զինվորական հավաքը։

Հաղորդվում է, որ Սոնը մշտական կապի մեջ է «Տոտենհեմի» բժիշկների հետ, որպեսզի ավարտին հասցնի ձեռքի վնասվածքի ապաքինումը, որը ստացել էր փետրվարի կեսերին։

Добавить комментарий