Դել Բոսկե. Նեյմարը բարդ տղա է, բայց աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների թվում է -
Ֆուտբոլ

Դել Բոսկե. Նեյմարը բարդ տղա է, բայց աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների թվում է

ՊՍԺ՝ Նեյմար
235Views

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Վիսենտե դել Բոսկեն խոսել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի մասին.

«Նեյմարը բարդ տղա է: Ըստ իս, նա լավ օրինակ չէ, բայց նա հիանալի ֆուտբոլիստ է: Եթե ինձ խնդրեք կազմել աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստների ցանկը, Նեյմարն անպայման ընդգրկված կլինի այնտեղ: Բայց դաշտում նա փորձում է խաբել մրցավարներին, շատ է ձևացնում: Եվ պետք չէ մոռանալ, թե նա ինչպես հեռացավ «Բարսելոնայից»,- Դել Բոսկեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի 15 խաղի է մասնակցել՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մնացած ակումբային մրցաշարերում 28-ամյա բրազիլացին 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий