Իտալացի ևս մեկ ֆուտբոլիստ է վարակվել կորոնավիրուսով -
Ֆուտբոլ

Իտալացի ևս մեկ ֆուտբոլիստ է վարակվել կորոնավիրուսով

Անտոնիո Ջունիոր Վակկա
59Views

Իտալական «Վենեցիայի» կիսապաշտպան Անտոնիո Ջունիոր Վակկան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այս պահին ֆուտբոլիստը մեկուսացված է: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Հաղորդվում է, որ ակումբի մի քանի խաղացող և աշխատակից ևս թեստ է հանձնելու, որոնց մոտ ևս կասկածվում է կորոնավիրուս:

Նախկինում, Իտալիայում 19 խաղացողի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1 միլիոն 3 հարյուր հազար դեպք, որից մահացել է 73 հազար մարդ:

Добавить комментарий