Ոչ մի ընկեր. Տրուսովան կարիերայի և պլանների մասին -
Այլ մարզաձևեր

Ոչ մի ընկեր. Տրուսովան կարիերայի և պլանների մասին

150Views

Ռուսաստանի հավաքականի ամենաերիտասարդ գեղասահորդուհիների մեկը` Ալեքսանդրա Տրուսովան խոսել է իր ապագա պլանների և կարիերայի մասին.

«Ես կնվաճեմ ամեն ինչ, սակայն կարիերաս կավարտեմ 22 տարեկանում: Իսկ հետո կկազմեմ ընտանիք և կունենամ երեք երեխա` երկու աղջիկ մեկ տղա, ինչպես նաև շատ-շատ շներ:

Ոչ մի ընկեր, որովհետև նրանք ինձ կշեղեն իմ նպատակներից: Ես մարզուհի եմ և պրոֆեսիոնալ և դեռ ոչինչ չեմ նվաճել: Ես պատրաստվում եմ հաղթել այն ամենը, ինչը հնարավոր է», հայտարարել է մոլորակի ամենատաղանդավոր գեղասահորդուհիներից մեկը:

Добавить комментарий