Ֆոնսեկա. Ռոմային անհրաժեշտ են Հենրիխը և Սմոլինգը -
TopՖուտբոլ

Ֆոնսեկա. Ռոմային անհրաժեշտ են Հենրիխը և Սմոլինգը

324Views

Հռոմեական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան A Bola-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի կադրային քաղաքականության մասին.

«Մենք փորձելու ենք բավականին խորը և հետաքրքիր գործել, սակայն առաջնային նպատակն է պահպանել թիմին պիտանի ֆուտբոլիստներին: «Ռոմային» անհրաժեշտ է ամեն գնով թիմում պահել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Սմոլինգը կարողացավ ապացուցել իր բարձր կարգը և հաստատվել մեկնարկային կազմում, իսկ Հենրիխը իր լավագույն մարզավիճակում ուղղակի անկրկնելի է: Նրանք պետք են մեզ և ակումբի ղեկավարությունը տեղյակ է դրա մասին», նշել է Ֆոնսեկան:

Հիշեցնենք` «Ռոմայի» և «Արսենալի» բանակցությունների Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ շարունակվում են: Հռոմեական ակումբի առաջարկն է 15 միլիոն եվրո, որը չի գոհացրել լոնդոնյան ակումբին:

Добавить комментарий