Ֆորմուլա-1-ում ևս աշխատավարձերի կրճատումներ են -
Այլ մարզաձևեր

Ֆորմուլա-1-ում ևս աշխատավարձերի կրճատումներ են

Ֆորմուլա-1
58Views

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով աշխատավարձի կրճատումների ճանապարհն են բռնել նաև Ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավի կազմակերպիչները:

Այս տարվա ութ տարբեր մրցարշավներ արդեն չեղարկվել են: Իր հերթին, կազմակերպիչները հայտարարել են, որ թիմերը պետք է մոռանան ամառային արձակուրդների մասին: Որոշում է կայացվել կազմկոմիտեի ղեկավարների աշխատավարձը կրճատել 20 տոկոսով: Գործադիր տնօրեն Չեյս Քերին ընդգծել է, որ քննարկվում է ավելի լուրջ տոկոսային հարաբերակցությամբ կրճատումների հնարավորությունը առաջիկա ամիսների ընթացքում:

Մի շարք թիմերում պարապուրդի մատնված աշխատակիցները, հատկապես նրանք, ում աշխատանքը ուղղակիորեն կապված է մրցարշավների ընթացքի հետ, շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձի 80 տոկոսը:

Добавить комментарий