Աղբյուր. Ինտերը և Նյուելս Օլդ Բոյզը պայքարի մեջ են -
Ֆուտբոլ

Աղբյուր. Ինտերը և Նյուելս Օլդ Բոյզը պայքարի մեջ են

166Views

«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին հետաքրքրել է Միլանի «Ինտերին», հայտնում է Football Italia-ն:

Իտալական ակումբը ցանկանում է հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր կնքել Մեսսիի հետ:

«Ինտերը. պատրաստ է բանակցություններ սկսել 32-ամյա ֆուտբոլիստի հետ: Աղբյուրը նաև նշում է, որ Մեսսիի հարազատ ակումբը՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզը», արդեն իսկ առաջարկ է արել նրան:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբում:

Ավելի վաղ «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծիք էր հայտնել, որ միլանյան ակումբը ապագայում կարող է ստանալ Մեսսիին: Նրա խոսքով, «Ինտերի» ղեկավարությունը դեռ նախքան կարանտինային շրջանը սկսել է փորձեր անել Մեսսիին ձեռք բերելու համար:

Добавить комментарий