Կասանո. Ֆուտբոլը սեքս չէ. առանց դրա կարելի է ապրել -
Ֆուտբոլ

Կասանո. Ֆուտբոլը սեքս չէ. առանց դրա կարելի է ապրել

Անտոնիո Կասանո
158Views

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է Tuttosport-ը:

«Շատերն են բողոքում, որ իրենց կյանքը բարդացել է: Նրանք չեն կարողանում սրճարաններ և գիշերային ակումբներ այցելել:

Այդպիսի մարդիկ ապշեցնում են ինձ: Այդ անուղեղները չեն հասկանում, որ այս վարակը մարդկային կյանքեր է արժենում:

Մնացեք ձեր գրողի տարած բնակարաններում ու մի փոքր մտածեք: Ֆուտբոլն ու այլ զվարճանքի վայրերը սեքս չեն. առանց դրանց կարելի է ապրել»,- ասել է Կասանոն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 135.000-ը:

Добавить комментарий