Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է) -
TopՖուտբոլ

Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է)

203Views

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին պահում է լարվածության մեջ: Գրեթե մոլորակի բոլոր երկրներում տարածվել է համաճարակը և այն էպիդեմիայից դարձել է պանդեմիա:

Այն իր շրջանակն է վերցրել նաև սպորտային աշխարհը և այսօրվա դրությամբ գրեթե փակ են մոլորակի բոլոր սպորտային միջոցառումները` բացառությամբ բելառուսական ֆուտբոլը:

Եվրոպայում կորոնավիրուսն ամենաշատը տարածված է թոփ 5 առաջնություններ երկրներում` Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա:

Champions-ը շարունակում է հանրությանը ներկայացնել կորոնավիրուսով վարակված մարզիկներին:

Ապրիլի 6

Թուրքիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Թենիսիստ Ալեքսանդր Զվերևը և իր ընկերուհին` Բենդին վարակվել և հաղթահարել են չարաբաստիկ վիրուսը:

Չարաբաստիկ վիրուսը խլել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գուարդիոլայի 82-ամյա մոր կյանքը:

COVID 19-ը խլել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռադամիր Անտիչի կյանքը:

Ապրիլի 7

Կորոնավիրուսը անհեթեթություն համարող Ալեքսանդր Ալիևը ամենայն հավանականությամբ վարակվել է կորոնավիրուսով:

Չարաբաստիկ վիրուսը խլել է «Բուկովինա» ակումբի նախկին նախագահ Վասիլի Ֆյոդորուկի կյանքը:

Добавить комментарий