Մոուրինյուն նկատողություն է ստացել Տոտենհեմի ղեկավարների կողմից -
Ֆուտբոլ

Մոուրինյուն նկատողություն է ստացել Տոտենհեմի ղեկավարների կողմից

189Views

«Տոտենհեմի» ղեկավարները նկատողություն են արել Ժոզե Մոուրինյուին:

Պատճառը կարանտինի կանոնների խախտումն է`կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում: Վերջերս պորտուգալացին մարզումներ է անցկացրել զբոսայգիներից մեկում՝ մի քանի խաղացողների հետ:

Անգլիայում կարանտինի կանոնները մարդկանց թույլ են տալիս օրական մեկ անգամ դուրս գալ զբոսանքի կամ բաց տարածության մեջ զբաղվել սպորտով, որի ընթացքում պետք է պահպանել իրարից երկու մետր հեռավորությունը։ «Տոտենհեմի» խաղացողները մի քանի անգամ անտեսել են այդ զգուշացումները։

Добавить комментарий