Պաշտոնական․ Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան-Պրին հետաձգվել է -
Այլ մարզաձևեր

Պաշտոնական․ Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան-Պրին հետաձգվել է

Ֆորմուլա-1
60Views

Ֆորմուլա 1-ի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են Կանաայի Գրան-Պրիի հետաձգման մասին։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է։

Մրցումային ուիք-էնդը Մոնրեալում նախատեսված էր հունիսի 12-ից 14-ը։

Կանադայի Գրան-Պրին արդեն 9-րդն է, որը հետաձգվում է կամ չեղարկվում։ Ավելի վաղ Մոնակոյի և Ավստրալիայի Գրան-Պրիները հայտարարել էին, որ մրցաշարը այս տարի չի կայանալու։

Բահրեյնի, Վիետնամի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի և Ադրբեջանի Գրան-Պրիները հետաձգվել են անորոշ ժամանակով։

Այսպիսով, մրցաշրջանի առաջին Գրան-Պրին հիմա նախատեսված է Ֆրանսիայում հունիսի 26-ից 28-ը։

Добавить комментарий