Ռոբեր Պիրես. Արսենալը կորցրել է իր դիմագիծը -
Ֆուտբոլ

Ռոբեր Պիրես. Արսենալը կորցրել է իր դիմագիծը

58Views

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը խոսել է թիմի ընթացիկ մրցելույթների մասին, տեղեկացնում է The Sun-ը:

«Սա այն «Արսենալը» չէ, որտեղ ես խաղացել եմ: Այս թիմը շեղվել է ճիշտ ճանապարհից։

Վենգերի գլխավորությամբ մենք մեծ նվաճումների հասանք, բայց նրա ժամանակաշրջանը նույնպես եկավ իր ավարտին: Թիմին «նոր Վենգեր» է հարկավոր, ով կստեղծի իր համակարգը: Արտետան լավ տղա է, բայց վստահ չեմ, որ նա լավ մարզիչ է:

Կարծում եմ ՝«Արսենալին» չէր խանգարի Անչելոտիի նման մարզիչը: Նա կարող է ֆուտբոլիստների կույտից՝ թիմ ստեղծել:

Հիշեցնենք՝ «Արսենալը» ԱՊԼ-ի այս մրցաշրջանում վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Добавить комментарий