Սադիո Մանե․ Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է -
Ֆուտբոլ

Սադիո Մանե․ Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է

178Views

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ուժեղ կողմերի մասին։

«Յուրգենը մեծագույն մարզիչ է։ Նա միշտ պահպանում է դրականն ու նույնիսկ պարտությունից հետո ճիշտ խոսքեր է գտնում քեզ նոր հաղթանակների դրդելու համար։

Նա գիտի՝ ինչպես խաղացողին նոր մակարդակի բարձրացնել, երբ նա մտածում է, թե այլևս չի կարող առաջ շարժվել։

Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին ԱՊԼ-ի հանդեպ, ապա Անգլիայում ֆուտբոլը յուրահատուկ բան է։ Այն շատ կարևոր է մարդկանց համար, ու Պրեմիեր լիգայում ամենամեծ արագությունն ու խաղամակարդակն է։

Իսկ եթե խոսենք ընդհանուր Մեծ Բրիտանիայի մասին, ապա ամենից շատ ստիպված եմ եղել սովորել ձախակողմյան շարժմանը, չնայած վերջին տարիներին արդեն ադապտացվել եմ»,- Մանեի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Добавить комментарий