Վարգա. Մեսսին չտարվեց չինացիների առաջարկած միլիոններով -
Ֆուտբոլ

Վարգա. Մեսսին չտարվեց չինացիների առաջարկած միլիոններով

147Views

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի գործակալ Շանդոր Վարգան անկեղծացել է, որ չինական ակումբները աստղաբաշխական գումարներ են առաջարկել արգենտինացուն, տեղեկացնում է Sport 24-ը:

«Գիտեմ, որ Մեսսիին ձեռք բերելու համար չինացիները 700 միլիոն եվրո են առաջարկել: Ըստ այնտեղի օրենքների ՝ նույնքան գումար էլ ակումբը պետք է փոխանցի Չինաստանի պետությանը: Այսպիսով, Մեսսիի արժեքը հասնում էր 1.5 միլիարդ եվրոյի:

Դժվար թե նրանք կարողանային հետ բերել այդ գումարները, եթե նույնիսկ Լեոյի յուրաքանչյուր մարզաշապիկը վաճառեին 100 եվրոյով:

Մեսսին ինձ ասաց. «Այդ առաջարկը ինձ չի հետաքրքրում: Տարեկան 200 միլիոն եվրո վաստակելը իմ կյանքի որակի վրա էական ազդեցություն չի ունենա»:

« Գումարը ամեն ինչ չի որոշում»,- ասել է Վարգան:

Добавить комментарий