Transfermarkt. Մեսսին 9-րդն է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում, Ռոնալդուն՝ 46-րդը -
Ֆուտբոլ

Transfermarkt. Մեսսին 9-րդն է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում, Ռոնալդուն՝ 46-րդը

Լիոնել Մեսսի
146Views

Transfermakt-ը թարմացրել է ֆուտբոլիստների մոտավոր արժեքները՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Բոլոր ֆուտբոլիստների արժեքները 20%-ով նվազել են: Բացառություն են կազմել միայն 1998 թվականին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստները. նրանց արժեքը նվազել է 10%-ով:

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Պորտալը նրան 180 մլն եվրո է գնահատում: Երկրորդ և երրորդ տեղերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգն է և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (երկոսւն էլ 128 մլն եվրո են գնահատվում):

Նշենք՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վարկանիշի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նա 112 մլն եվրո է գնահատվում: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 46-րդ տեղում է. նա 60 մլն եվրո է գնահատվում:

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ Transfermarkt-ի վարկածով

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 180 մլն եվրո

2-3. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 128 մլն եվրո

2-3. Նեյմար (ՊՍԺ)՝ 128 մլն եվրո

4-7. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 120 մլն եվրո

4-7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 120 մլն եվրո

4-7. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 120 մլն եվրո

4-7. Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 120 մլն եվրո

8. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»)՝ 117 մլն եվրո

9. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 112 մլն եվրո

10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)՝ 99 մլն եվրո


46. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 60 մլն եվրո

Добавить комментарий