Մանե. Կհասկանամ, եթե Լիվերպուլն առանց տիտղոս մնա. հուսով եմ՝ հաջորդ տարի կհաղթենք այն -
Ֆուտբոլ

Մանե. Կհասկանամ, եթե Լիվերպուլն առանց տիտղոս մնա. հուսով եմ՝ հաջորդ տարի կհաղթենք այն

Սադիո Մանե
189Views

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է ընթացիկ մրցաշրջանի հնարավոր դադարեցման մասին.

«Արդյոք ինձ չեմպիո՞ն եմ զգում. կարծում եմ՝ դեռ ոչ: Ես սիրում եմ իմ աշխատանքն ու ֆուտբոլը և ցանկանում եմ հաղթել դաշտում: Կցանկանայի հաղթել խաղերում ու տիտղոսներ նվաճել: Բայց, հաշվի առնելով, հանգամանքները, ես ըմբռնումով եմ մոտենում:

«Լիվերպուլի» համար հեշտ չէր, բայց ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար շատ ավելի դժվար է եղել: Որոշները կորցրել են իրենց մտերիմներին, և դա շատ ավելի ծանր իրավիճակ է:

Անձամբ ես երազում եմ այս տարի չեմպիոնությունը նվաճելու մասին: Եթե դա տեղի չունենա, ես կհասկանամ: Հուսով եմ՝ հաջորդ տարի կհաղթենք այն»,- Մանեի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը:

Ավելի վաղ անգլիական Պրեմիեր-լիգայում հայտարարել էին, որ չեն դիտարկում մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու տարբերակը:

Добавить комментарий