Ուլե-Գունար Սուլշեր. Մարսիալը տաղանդավոր ծույլիկ է -
Ֆուտբոլ

Ուլե-Գունար Սուլշեր. Մարսիալը տաղանդավոր ծույլիկ է

Ուլե-Գունար Սուլշեր և Անտոնի Մարսիալ
159Views

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը քննադատել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին, հաղորդում է Evening News–ը:

«Երբ խաղում ես ԱՊԼ-ում, պետք է պատրաստ լինես դժվարություններին: Անհնար է հաջողությունների հասնել, եթե չես ներդնում քո բոլոր ուժերը:

Մարսիալը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարող է դառնալ լավագույններից մեկը: Նրա միակ խնդիրը` բնավորությունն է:

Երբեմն, Մարսիալին նայելիս թվում է, թե նա հոգեhանգստյան արարողության է մասնակցում: Այդպիսի դեմքի արտահայտությամբ թոփ ֆուտբոլիստ չեն դառնում: Նա վատ չի խաղում, բայց ես ավելին եմ պահանջում:

Անտոնին պետք է փոխի իր մտածելակերպը և վերջապես ցուցադրի իր ողջ ներուժը», -ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ Մարսիալը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում և դարձել ` 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий