Ռեալը հայտարարեց ակումբում աշխատավարձերի նվազեցման մասին -
Ֆուտբոլ

Ռեալը հայտարարեց ակումբում աշխատավարձերի նվազեցման մասին

Ռեալ Մադրիդ
173Views

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ակումբում աշխատավարձերի նվազեցման մասին:

Աշխատավարձերի նվազեցմանը համաձայնել են բոլոր ֆուտբոլիստներբ ու «Արքայական ակումբի» բասկետբոլիստները, ինչպես նաև ղեկավարության անդամները:

Աշխատավարձերը կնվազեցվեն 10-20%-ով՝ կախված ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի ճակատագրից:

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես աշխարհի գրեթե բոլոր մարզական միջոցառումները: Այս պահին Պրիմերայում 27 տուր է խաղացվել: Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ վաստակելով 58 միավորով: «Ռեալը» երկրորդ տեղում է և կատալոնացիներին զիջում է 2 միավորով:

Добавить комментарий