Վեստ Հեմը 20 միլիոն եվրո կվճարի Բարսելոնայի պաշտպանի համար -
Ֆուտբոլ

Վեստ Հեմը 20 միլիոն եվրո կվճարի Բարսելոնայի պաշտպանի համար

Մուսա Վագե
133Views

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մուսա Վագեն կարիերան կարող է շարունակել «Վեստ Հեմում», հաղորդում է AS-ը:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել կատալոնական ակումբի պաշտպանի համար:

Հիշեցնենք, որ Վագեն մինչև այս մրցաշրջանի ավարտը անցկացնելու է «Նիսում»: Ֆրանսիական ակումբն իրավունք ձեռք բերել նրան 12 միլիոն եվրոյի դիմաց:

Հավելենք, որ այս մրցաշրջանում Վագեն 5 հանդիպում է անցկացրել ՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий