Լեմպարդ․ Վստահ ենք, որ կարող ենք մրցակցել Մանչեսթեր Սիթիի ու Լիվերպուլի հետ - Champions.am
Ֆուտբոլ

Լեմպարդ․ Վստահ ենք, որ կարող ենք մրցակցել Մանչեսթեր Սիթիի ու Լիվերպուլի հետ

Ֆրենկ Լեմպարդ
285Views

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Պրեմիեր լիգայի լավագույն ակումբների հետ մրցակցության մասին։

«Չեմ ուզում առաջ ընկնել։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչի են հասել վերջին տարիներին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Իմ կողմից հիմարություն կլինի կարծելը, որ «Չելսին» շատ արագ կարող է հասնել այդ ակումբներին։ Դրա համար նրանք շատ մեծ աշխատանք են տարել՝ հրավիրելով թոփ ֆուտբոլիստների ու թոփ մարզիչների։

Մենք պետք է նմանատիպ գործընթացի մի մասը դառնանք։ Բայց պետք չէ կրկնօրինակել ինչ-որ մեկից։ Մենք պետք է դա անենք յուրովի։ Ունենք բացեր ու որոշներն արդեն լրացրել ենք, բայց կան դիրքեր, որոնց պետք է դեռ հասնել։

Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում աշխարհում հիմա, դժվար է ինչ-որ բան պլանավորելը։ Սակայն այս դադարի ընթացքում ես շատ եմ մտածել ու հասկացել եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» հետ»,-Լեմպարդի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Добавить комментарий