Ռեալը առաջարկ է արել Արսենալին Օբամեյանգի համար - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալը առաջարկ է արել Արսենալին Օբամեյանգի համար

Պիեռ Էմերիկ Օբամեյանգ
221Views

Մադրիդի «Ռեալը» առաջարկ է արել Լոնդոնի «Արսենալին» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին գնելու համար, հաղորդում է France Football-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել «Արսենալից» հեռանալու տարբերակը, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքում «զինագործները» չհայտնվի Չեմպիոնների լիգայի գոտում։

«Արսենալը» երկու տարբերակ ունի։ Կամ պետք է նոր պայմանագիր առաջարկել Օբամեյանգին ու բարձրացնել նրա աշխատավարձը, կամ էլ անվճար բաց թողնել նրան 2021-ին, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։


Добавить комментарий