Իտալական գրանդը հետաքրքրված է Ուգո Լյորիսով - Champions.am
Ֆուտբոլ

Իտալական գրանդը հետաքրքրված է Ուգո Լյորիսով

Ուգո Լյորիս
232Views

«Միլանը» հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով, գրում է Calciomercato-ն։

«Ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել ֆրանսիացի դարպասապահին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կա հավանականություն, որ «Միլանի» հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամռանը կարող է հեռանալ ակումբից։

«Միլանում» մտադիր են ձեռք բերել Լյորիսին, եթե Դոնարուման ամեն դեպքում հեռանա ամռանը։

Լյորիսի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

Добавить комментарий