Գիգզը պատմել է, թե երբ է մոտ եղել Ման․ Յունայթեդից հեռանալուն - Champions.am
Ֆուտբոլ

Գիգզը պատմել է, թե երբ է մոտ եղել Ման․ Յունայթեդից հեռանալուն

Ռայան Գիգզ
223Views

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը պատմել է, թե երբ է մոտ եղել թիմից հեռանալուն։

«Ֆուտբոլիստին երբեմն նոր փորձություններ են պետք լինում։ Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկում ես որոշակի փորձություն էի զգում, երբ մենք պետք է տիտղոսը պաշտպանեինք։ »

Ամռանը, երբ Դևիդ Բեքհեմը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը» (2003 թվական), կային խոսակցություններ, որ ես կտեղափոխվեմ «Ինտեր»։ Ես ոչինչ չէի լսել։ Նախորդ մրցաշրջանը ես լավագույն կերպով չէի սկսել, բայց արդյունքում ամեն ինչ լավ ավարտվեց։ 2002/03 մրցաշրջանի վերջում շատ էին խոսակցությունները, որ մեզնից մեկը հեռանալու է»,-Գիգզի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Ռայան Գիգզը ողջ կարիերայի ընթացքում՝ 1990-2014 թվականներին, հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Добавить комментарий