Անգլիական երկու ակումբ Ինտերի հետ կպայքարի Վիդալի համար -
Ֆուտբոլ

Անգլիական երկու ակումբ Ինտերի հետ կպայքարի Վիդալի համար

151Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով եվրոպական մի շարք ակումբներ են հետաքրքրված։

Marca-ն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը» չիլիացի ֆուտբոլիստի համար պայքարելու են «Ինտերի» հետ։

Վիդալի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է մեկ տարի անց։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվում է, որ նա այլ ակումբ է տեղափոխվելու։

Հաղորդվում է, որ ամեն դեպքում 32-ամյա կիսապաշտպանին գնելու ֆավորիտը մնում է «Ինտերը», քանի որ ժամանակին «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատել է Վիդալի հետ «Յուվենթուսում»։

Добавить комментарий