Ռոնալդո․ Պետք է որ Կրիշտիանուին զայրացնի, երբ ասում են, որ իրական Ռոնալդոն ես եմ - Champions.am
Ֆուտբոլ

Ռոնալդո․ Պետք է որ Կրիշտիանուին զայրացնի, երբ ասում են, որ իրական Ռոնալդոն ես եմ

563Views

Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին։

«Պետք է որ Կրիշտիանուին զայրացնի, երբ ասում են, որ այդ ես եմ իրական Ռոնալդոն։

Կրիշտիանուն ֆուտբոլի պատմության մեջ կմնա գոլերի ու կայունության համար, որին հասել է։ Նա, ինչպես Մեսսին, կմնա լավագույններից մեկը»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում AS-ը։

Նշենք, որ և՛ Ռոնալդոն, և՛ Ռոնալդուն խաղացել են «Ռեալում»։

Добавить комментарий