Բեյլը մտադիր է մնալ Ռեալում ևս մեկ մրցաշրջան - Champions.am
Ֆուտբոլ

Բեյլը մտադիր է մնալ Ռեալում ևս մեկ մրցաշրջան

327Views

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից, հաղորդում է The Sun-ը։

Չնայած «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած հակասական հարաբերություններին՝ «բլանկոսները» դժվար թե կարողանան վաճառել Բեյլին կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով։

Ուելսցին դիտարկում է ևս մեկ մրցաշրջան Մադրիդում անցկացնել։ Մինչև այս պահը Բեյլի անունը կապվում էր Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների հետ։

Բեյլը հանդես է գալիս «Ռեալում» 2013 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում նա 3 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։ Բեյլի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

Добавить комментарий