Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն համաճարակի ավարտից հետո - Champions.am
Ծանրամարտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն համաճարակի ավարտից հետո

476Views

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշել է , որ Ուրսուլա Պապանդրեան կշարունակի կազմակերպության նախագահի պաշտոնակատարի աշխատանքը՝ մինչև հերթական համագումարը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Ընտրությունները կանցկացվեն համաճարակի ավարտից հետո։ Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ընտրական վեհաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 29-ին։ Դրանից երկու օր հետո կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը։

Նախորրդ շաբաթ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: 81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարում է 43 տարուց ավելի:

Հունվարին գերմանացի լրագրող Հայո Զեպելտը, որը դոպինգների մասին հետաքննական ֆիլմեր է նկարահանում, իր նոր ֆիլմում նշել էր, որ Այանը մեղադրվում է կոռուպցիայի ու տարբեր մարզիկների դոպինգ-թեստերը կեղծելու մեջ: Այդ նյութից հետո Այանը 90 օրով հեռացվել էր պաշտոնից, իսկ գործերը դեռ հետաքննվում են միջազգային ֆեդերացիայի կողմից:

Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են ինտենսիվ աշխատանքները, որպեսզի այս դժվար ժամանակներում ծանրորդները ոչնչի պակաս չունենան ու կարողանան հավուր պատշաճի պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Добавить комментарий