Լիսաբոնի «Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ըստ Record- ի՝ «Բարսելոնան» կփորձի մոտ օրերս կապնվել ֆուտբոլիստի գործակալի, այնուհետև ակումբի ղեկավարության հետ տրանսֆերի առթիվ:
Ավելացնենք, որ 22-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքն է 50 միլիոն եվրո:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա Ռուբեն Դիաշը մասնակցել է 24 հանդիպման՝ աչքի ընկնելով 2 անգամ: