Sport.es. Ռոնալդուն չի շտապում վերադառնալ Իտալիա - Champions.am
Ֆուտբոլ

Sport.es. Ռոնալդուն չի շտապում վերադառնալ Իտալիա

267Views

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն այսօր պետք է վերադառնար Իտալիա, սակայն, 35-ամյա ֆուտբոլիստը չի շտապում դիմել այդ քայլին, տեղեկացնում է Sport.es-ը:

Հաղորդվում է ՝ Ռոնալդուն վստահ չէ, որ համաճարակային իրավիճակը Իտալիայում մեղմանում է:

Նա թուրինյան ակումբին տեղեկացրել է, որ մայիսի 4-ին ՝ մասնավոր չվերթով, կվերադառնա Իտալիա, եթե երկրի կառավարությունը թույլատրի ակումբներին վերսկսել մարզումները:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերադարձել է Պորտուգալիա և այնտեղ է անցկացնում ինքնամեկուսացման ժամանակահատվածը:

Հավելենք, որ իր գործակալի ՝ Ժորժե Մենդեշի հետ միասին, պորտուգալացին 1.000000 եվրո է նվիրաբերել Պորտուի և Լիսաբոնի այն հիվանդանոցներին, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները:

Добавить комментарий