Կարիուսը բացատրել է Բեշիքթաշի հետ պայմանագիրը խզելու որոշումը -
Ֆուտբոլ

Կարիուսը բացատրել է Բեշիքթաշի հետ պայմանագիրը խզելու որոշումը

1.03KViews

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսն Instagram-ի իր էջում հաստատել է «Բեշիքթաշից» հեռանալը, որի կազմում հանդես էր գալիս 2018 թվականից՝ վարձակալության հիմունքներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը 26-ամյա գերմանացուն 1.6 մլն եվրո է պարտք և այն վճարելու ծրագիր է առաջարկել, ինչը ձեռնտու չի եղել ֆուտբոլիստի համար: Լորիսը դիմել է ՖԻՖԱ-ին և օգտվել է միակողմանի հիմունքներով պայմանագիրը խզելու հնարավորությունից.

«Այսօր ես խզել եմ պայմանագիրըս «Բեշիքթաշի» հետ: Ցավում եմ, որ ամեն ինչ այս կերպ ավարտվեց, բայց դուք պետք է իմանաք, որ ես արել եմ ամեն հնարավոր բան, որպեսզի իրավիճակը հարթեմ առանց խնդիրների: Ես ամիսներով համբերատար եմ գտնվել և ակումբի ղեկավարությանը նորից ու նորից ասել եմ նույն բանը: Անցած տարի իրավիճակը կրկնվեց: Ցավոք, նրանք ոչինչ չարեցին իրավիճակը լուծելու համար և նույնիսկ հրաժարվեցին իմ օգնությունից, չնայած ես պատրաստ էի գնալ աշխատավարձի կրճատման:

Ինձ համար կարևոր է՝ դուք իմանաք, որ ես վայելել եմ այս ակումբում խաղալը: «Բեշիքթաշը» կարող է հպարտ լինել նման կրքոտ երկրպագուներ ունենալով: Դուք աջակցել եք ինձ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, և ես միշտ կհիշեմ ձեզ լավագույն տեսանկյունից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ բոլոր թիմակիցներին, մարզիչներին և ակումբի մյուս աշխատակիցներին: Դուք ինձ գրկաբաց եք ընդունել հենց առաջին օրվանից: Շատ շնորհակալ եմ: «Բեշիքթաշը» չեմպիոն է»,- գրել է Կարիուսը:

Добавить комментарий