Նոբել Առուստամյան. Խորեն Բայրամյանը կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը - Champions.am
TopՖուտբոլ

Նոբել Առուստամյան. Խորեն Բայրամյանը կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը

491Views

Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը նշել է, որ «Ռոստովի» առաջատարներից Խորեն Բայրամյանը կարող է ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը և հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում.

«Ինչքանով ինձ հայտնի է Խորեն Բայրամյանը կհամաձայնվի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Խորենը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել և ժամանակ է խնդրել մտածելու համար: Լսել եմ, որ Չերչեսովը ցանկացել է հավաքական հրավիրել Բայրամյանին, սակայն դա քիչ հավատալի է: Հավանականությունը մեծ է, որ Բայրամյանը կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը:

Հայաստանի հավաքականը կարող է բավականին հզորանալ և բարձր տեղ զբաղեցնել Ազգերի լիգայի մրցաշարում»,- նշել է Առուստամյանը:

Добавить комментарий