Նոբել Առուստամյան. Հայաստանի հավաքականի երկու հզոր ձեռքբերում կունենա - Champions.am
Ֆուտբոլ

Նոբել Առուստամյան. Հայաստանի հավաքականի երկու հզոր ձեռքբերում կունենա

369Views

Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը նշել է, որ «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ամենայն հավանականությամբ կընդունի Հայաաստանի ազգային հավաքականի հրավերը և հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում.

«Արշակ Կորյանը էթնիկ հայ է և նա հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքայինների հավաքականում: Խաղացել է նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Վերջերս Կորյանը շփվել է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Հավանական է, որ Կորյանը կընդունի Հայաստանի հրավերը և շանս կունենա հանդես գալ Հենրիխ Մխիթարյանի կողքին:

Ենթադրվում է, որ Ռուսաստանում հանդես եկող հայազգի շատ ֆուտբոլիստներ կընդունեն Հայաստանի հավաքականի հրավերը, քանի որ նրանք այլևս լեգիոներներ չեն: Իսկ ներկայիս ամենահզոր ֆուտբոլիստներից է Խորեն Բայրամյանը, ով ևս դիտարկում է ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը», — նշել է Նոբել Առուստամյանը:

Добавить комментарий