Սերենա Ուիլյամսի սեքսուալ ու գայթակղիչ նոր ֆոտոշարքը (լուսանկարներ) - Champions.am
ՍպորտԼայֆ

Սերենա Ուիլյամսի սեքսուալ ու գայթակղիչ նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)

377Views

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, դարձել է Stuart Weitzman բրենդի պաշտոնական ներկայացուցիչը։ Գեղեցկուհին նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավում գրում է showbiz.am կայքը:
Սերենան հրապարակել է այդ լուսանկարներն իր ինստագրամյան էջում՝ հայտնելով, որ ֆոտոշարքը ստեղծվել է դեռ 2020 թվականի սկզբին, սակայն ինչ-ինչ պատճառներով հրապարակվում է միայն հիմա։ Հրապարակմանը կից մարզիկը գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հիմա առաջ շարժվելու և լավատեսությամբ զինվելու իսկական ժամանակն է։

Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը, ով ինքանամեկուսացման մեջ է գտնվում դստեր՝ 2-ամյա Օլիմպիայի հետ, խոսել էր կորոնավիրուսի շուրջ տիրող անհանգստության մասին: Թենիսիստուհին խոստովանել էր, որ սկզբում լուրջ չի վերաբերվել վիրուսի տարածման շուրջ մտահոգություններին, սակայն երբ մի քանի մրցաշարար հետաձգվել են, Ուիլյամսը հասկացել է իրավիճակի լրջությունը:
«Այժմ ես մարդկանցից մեկուսացված եմ արդեն մոտ երկու շաբաթ, և ցանկացած նոր բան ստիպում է ինձ մտահոգվել: Նկատի ունեմ այն, երբ ինչ-որ մեկը հազում կամ փռշտում է: Քանի որ ես ոչ ոքի հետ չեմ շփվում, մտավախություններս, հիմնականում, իմ դստերն են վերաբերում: Ամեն անգամ, երբ նա հազում է կամ փռշտում, ես նրան ծուռ եմ նայում: Սկսում եմ անհանգստանալ, թե արդյոք ամեն ինչ նրա հետ կարգին է»,- հավելել է թենիսիտուհին:

Добавить комментарий