Ռոման կարող է կորցնել Սմոլինգին - Champions.am
Ֆուտբոլ

Ռոման կարող է կորցնել Սմոլինգին

262Views

«Ռոմայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը, որը վարձավճարով է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդից», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Նյուքասլ»:

Սաուդյան Արաբիայի 34-ամյա թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը, որը գլխավորում է աշխարհի խոշորագույն ինքնիշխան հարստության ֆոնդերից մեկը, որի ընդհանուր արժեքը կազմում է 320 միլիարդ դոլար, որոշել է ձեռք բերել «Նյուքասլի» վերահսկիչ բաժնետոմսերը: Պաշտպանական գիծը ամրապնդելու համար ակումբի նոր ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել մանչեսթերցիների կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգին:

Ավելացնենք, որ Սմոլինգին ցանկանում է իր կազմում պահել նաև «Ռոման» և «գայլերը» պատրաստ են քննարկել Սմոլինգի տրանսֆերը ամբողջական ձեռք բերելու տարբերակը:

Добавить комментарий