Ադամյանը հնարավոր է բաց թողնի Բունդեսլիգայի առաջիկա հանդիպումը -
TopՖուտբոլ

Ադամյանը հնարավոր է բաց թողնի Բունդեսլիգայի առաջիկա հանդիպումը

180Views

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հնարավոր է բաց թողնի Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Հերտայի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել փետրվարին:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը դարձել է 5 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարից հետո թոփ-առաջնություններից առաջինը վերսկսվում է Բունդեսլիգան:

«Հոֆենհայմ»-«Հերտա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

Добавить комментарий