Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է վերսկսել ֆուտբոլային կարիերան - Champions.am
Ֆուտբոլ

Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է վերսկսել ֆուտբոլային կարիերան

239Views

«Լիվերպուլի», «Մարսելի» և «Կուբանի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսն ասել է, որ պատրաստվում է վերսկսել խաղային կարիերան:

«100 գոլ Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ: Սկզբում դա գրեթե կատակ էր, բայց հետո այն իսկապես ցանկություն դարձավ: Միշտ ասում էի, որ 100 գոլի շեմի հաղթահարումն ինձ համար շատ կարևոր բան էր: Ինձ պակասում է չորս գոլ:

Եթե ​​դա տեղի չունենա, ապա ես գոնե փորձեու եմ: Այս միտքը ինձ հանգիստ չի տալ: Ես չեմ կարող ստել ինքս ինձ, ես դեռ կարող եմ օգուտ բերել որևէ թիմի»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:

38-ամյա ֆրանսիացին ավարտել է իր կարիերան 2018-ին։ Նրա վերջին ակումբը իտալական «Վիչենցան» էր։Սիսեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է ֆրանսիական «Օսերում»։

Добавить комментарий