Մաքգրեգորն աջակցել է Նուրմագոմեդովի հորը, որը կոմայի մեջ է -
Այլ մարզաձևեր

Մաքգրեգորն աջակցել է Նուրմագոմեդովի հորը, որը կոմայի մեջ է

UFC
253Views

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապին, որն ուղեղի կաթված է ստացել և ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջվա պես գտնվում է կոմայի մեջ.

«Ես աղոթում եմ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ապաքինման համար: Այդ մարդն ավելի շատ աշխարհի չեմպիոն է մեծացրել, քան մենք կարող ենք պատկերացնել:

Մարտարվեստների իսկական հանճար: Շատ վշտացա, երբ լսեցի նրա մասին: Աղոթում եմ Նուրմագոմեդովների ընտանիքի համար»,- գրել է Կոնորը Թվիթերում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մասնագետի մոտ բարդություններ են սկսվել թոքաբորբի ֆոնին. առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ ճգնաժամը հանգեցրել է ուղեղի կաթվածի: Նուրմագոմեդով-ավագի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նա կոմայի մեջ է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նուրմագոմեդով-ավագը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նա 57 տարեկան է: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը աշխատում է ոչ միայն իր որդու, այլև՝ UFC-ի մի շարք ռուս մարզիկների հետ:

Նա թոքաբորբով հոսպիտալացվել է ապրիլի 25-ին՝ Դագեստանի հիվանդանոցներից մեկը: Մայիսի 3-ին՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխեկ են Մոսկվա:

Добавить комментарий