Հարավային Ամերիկայում խաղացողներին արգելվելու է համբուրել գնդակն ու թքել խաղի ընթացքում -
Ֆուտբոլ

Հարավային Ամերիկայում խաղացողներին արգելվելու է համբուրել գնդակն ու թքել խաղի ընթացքում

85Views

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ սահմանափակումներ կմտցնի խաղերը վերսկսելուց առաջ:

Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստներին կարգելվի ողջագուրվել, համբուրել գնդակն ու թքել խոտածածկին: Խաղերից առաջ թիմերի ավագները չեն շփվի միմյանց հետ: Խաղացողներն ու մարզիչները պետք է ունենան ջրի անհատական շշեր:

Խաղերից հետո ասուլիսների սրահ մուտքը կթույլատրվի միայն ձեռնոցներով ու դիմակներով: Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Добавить комментарий